Պատկերացրեք, որ լրագրող եք։ Խաղը հնարավորություն է ընձեռում լիովին ազատ պայմաններում թողարկում պատրաստել և հրապարակել, փնտրել աղբյուրներ, ստուգել փաստերը, հավասարակշռված ներկայացնել տարբեր կարծիքներ, և որ ամենակարևորն է, ստուգել՝ արդյո՞ք հանդուրժող եք, թե ոչ։
Առաջին փուլում մասնակիցը որոշումներ է կայացնում՝ պատասխանի հնարավոր տարբերակներից մեկն ընտրելով։ Երկրորդ փուլում վերջինս թողարկում է պատրաստում և հրապարակում լրատվական գործակալության կայքում։
Լավագույն արդյունքը գրանցած խաղացողը վերածվում է հրեշտակի, իսկ վատագույն արդյունքն ունեցողը խաղի վերջում պայթում է բարկությունից։ Յուրաքանչյուրը կարող է տեսնել աշխատանքի վերջնական տարբերակը և վերլուծել սխալները։